Արգելված ապրանքններ



USA2Yerevan-ը չի ներմուծում հետևյալ ապրանքները





Որպես «Վտանգավոր/վտանգ ներկայացնող դասակարգված բոլոր առարկաները (տես     օրինակներ) 
Աերոզոլային/հեղուկացիր թիթեղյա տարաներ 
      o Մազերի լաք
      o Միջատասպան հեղուկացիր
      o Արևայրուքի լոսյոնի հեղուկացիր (պոմպ կարելի է)
Ոգելից 
      o Խմիչքների տեսակներ
      o Վիրաբուժական սպիրտ
      o Եղունգների լաքը հեռացնող միջոց
      o Եղունգների լաք
Կենդանիներ (ողջ կամ սատկած)
Մարտկոցներ 
Ծխախոտի կրակվառիչներ հեղուկ վառելիքով կամ ատրճանակի կամ ռևոլվերի ձևով
      o Դատարկ կրակվառիչները կարելի է առաքել
Արժույթ (այդ թվում՝ վարկային/նվերի քարտեր), դրոշմանիշներ և մետաղադրամներ
      o Արժույթը հավաքածուի համար կամ որպես հուշաիր ընդունելի է
      o Հայաստանի հանրապետության դրամ
      o Անվավեր ճանաչված արժեթղթեր
Էլ. հեղուկ էլ. սիգարետների համար (բացի այն դեպքերից, երբ արտադրողը կարող է տրամադրել ընդունելի «Նյութի անվտանգության մասին տվյալների թերթ»-ի (MSDS) տեղեկություններ)
Վայրի բնության վտանգված կենդանա- և բուսա-տեսակներ և դրանց կողմնակի արտադրանքներ
Մորթիներ, կաշիներ կամ կենդանիների այլ մասեր. արհեստական մորթին ընդունելի է
Մոլախաղերի առարկաներ 
      o Վիճակախաղի տոմսեր կամ մոլախաղերի սարքեր՝ թե´ օրինական, թե´ ապօրինի
Կառավարության կողմից տրամադրված անձի ինքնությունը հաստատող փաստաթղթեր և արտոնագրեր (լիցենզիաներ)
Մարդկանց կամ կենդանիների աճյուններ
Ապօրինի և վերահսկվող թմրանյութեր և պիտույքներ
      o Վիտամինները, հավելումները, «վաճառասեղանի վրայից» վաճառվող դեղորայքը և շաքարախտի թեստի շերտերը ընդունելի են, եթե չեն համարվում վտանգավոր/վտանգ ներկայացնող։
      o Ներառվում են հոգեմետ նյութերը։ թմրադեղերը, թմրանյութեր, հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութեր և դեղեր, դրանց օգտագործման համար անհրաժեշտ օժանդակ սարքեր, դեղամիջոցներ:
Զանազան սահմանափակված առարկաներ
      o Օրինակները ներառում են (սակայն չեն սահմանափակվում դրանցով) լուսախցիկներով գրիչներ, այնպիսի փաթեթներ, որոնք կարող են վնաս պատճառել մյուս փաթեթներին կամ անձնակազմին, փաթեթներ/առարկաներ, որոնք արտահոսում/վնասված/թաց/սուր են կամ հոտ են արձակում, ասեղներ։
Օծանելիք/օդեկոլոն
Շուտ փչացող ապրանքներ 
      o Մրգեր, բանջարեղեն, շոկոլադ, միս, ձուկ, կաթնամթերք։
Բույսեր և գյուղատնտեսական մթերքներ
      o Կենդանի բույսեր, սերմեր, հող կամ այլ գյուղատնտեսական մթերքներ։
Մեծահասակների «խաղալիքներ»
Պոռնկագրական և անպարկեշտ նյութեր
      o Ներառվում են ամսագրեր, տեսանյութեր, ծրագրակազմ, DVD-ներ և ցանկացած այլ նյութ, որը նպատակակետ երկրում համարվում է վիրավորական կամ ապօրինի։
Տպագիր կամ այլ նյութեր, որոնք հորդորում կամ քարոզում են ահաբեկչություն, պատերազմ, դավաճանություն, խռովություն, ռասիզմ, հակասեմիտիզմ, ֆաշիզմ
Հեղինակային իրավունքով պաշտպանված հրատակությունների վերարտադրություններ տեսաժապավենների, DVD-ների, լազերային սկավառակների կամ հոլովակների (կասետների) տեսքով։
Մարտավարական (տակտիկական) սարքավորումներ/լրտեսական տեխնոլոգիա
      o Գիշերային տեսանելիության ակնոցներ, կողպեքներ բացող գործիքներ, ձեռնաշղթաներ, օպտիկական նշանացույցներ, պրոյեկցիոն աստղադիտակներ, պոլիգրաֆիական սարքավորումներ, հսկողության և գաղտնալսման սարքավորումներ, օդանավի մասեր։
Ռացիաներ
Զենքեր 
      o Ատրճանակներ, ատրճանակների կրկնապատճեններ, ատրճանակի լրապիտույքներ (աքսեսուարներ), ատրճանակի բաղկացուցիչներ (փամփուշտների պահունակներ, փամփշտատուփեր, նշանացույցեր և լրապիտույքներ ավելացնելու նպատակով օգտագործվող մետաղե ռելսաձև դետալներ), զինամթերք, դանակներ (այդ թվում՝ խոհանոցի և գրպանի), սրեր, նինձյայի աստղեր, կաստետներ, ժամանակակակից բաղադրյալ աղեղներ, արբալետներ, շշմեցնող ատրճանակներ, պղպեղագազի հեղուկացիր, գործիքների հավաքածուներ ատրճանակների կամ դրանց մասերի համար, BB ատրճանակներ, ներկի գնդերով ատրճանակներ, ռետինե գնդակներով օդամուղ ատրճանակներ, կեղծ նռնակներ, այլ տեսակի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր, ռազմական տեխնիկա, դրանց արտադրության համար համալրող դետալներ, ռազմական հանդերձանք:
•     Մշակութային արժեքներ, որոնց ներմուծումը «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան արգելվում է մշակութային արժեքների պահպանության վարչության պետական փորձագիտական հանձնաժողովի տված եզրակացության առկայության դեպքում:
Միջուկային կամ ռադիոակտիվ նյութեր (ներառյալ ջերմաարտադրիչների տեսքով նյութեր) , իոնացվող ճառագայթման աղբյուրներ:
Պետական գաղտնիք, ինչպես նաև քաղաքացիների իրավունքները, պատիվը և արժանապատվությունը վնասող, ոտնահարող առարկաներ:
Առարկաներ, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաս հասցնել փոստի աշխատակիցներին, կամ մյուս առաքանիներին ու սարքավորումներին:
Բուսական կամ կենդանական ծագման սննդամթերք, կաթնամթերք, ձկնեղեն և սերմեր:
Թանկարժեք մետաղներ ցանկացած տեսքով ու վիճակով, բնական թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, հումքային և մշակված տեսքով մարգարիտ և դրանցից պատրաստված իրեր, թանկարժեք առարկաներ և իրեր:
Չերևակված ֆոտոզգայուն նյութեր
Այլ առարկաներ որոնք նշանակման երկրում ընդգրկված են փոստով ներմուծման համար արգելված առարկաների ցանկում
Դեղեր, դեղամիջոցներ
Միջատների հավաքածուներ, սերմեր, բույսեր ու դրանցից պատրաստված արիումներև բուսական ծագման արտադրանք:
Կենդանական ծագում ունեցող չմշակված արտադրանք
Ազգային հարստություն և պատմական ժառանգություն ներկայացնող առարկաներ 



Բոլոր առաքումները ենթակա են 100%-անոց զննության։ USA2Yerevan-ի կողմից բացահայտված սահմանափակված առարկաները կա´մ կոչնչացվեն, կա´մ կվերադարձվեն մանրածախ խանութին (կամ ԱՄՆ-ի տարածքում գտնվող այլ վայր) հաճախորդի հաշվին։  USA2Yerevan-ը կատարում է տեղական բոլոր օրենքների պահանջները տուրքերի ենթակա կամ սահմանափակված առարկաների վերաբերյալ։ Լրացուցիչ մանրամասների համար տես «Ծրագրի պայմանները և դրույթները»։



      

No comments:

Post a Comment