Ինչպես հաշիվ բացել PayPal համակարգում



Paypal համակարգում հաշվի բացումը և օգտագործումը լիովին անվճար է:

Գրանցվելու համար ձեզ պետք է՝
* Վճարային քարտ, որի հաշվին պետք է առնվազն 3 ԱՄՆ դոլլար լինի, Paypal համակարգի կողմից հաստատվելու համար:
*էլ-հասցե, օրինակ login@domain.com


Այսպիսով մտեք www.paypal.com և սեղմեք "Sign up":


Ընտրեք երկիրը և լեզուն, այնուհետև սեղմեք "Open an account"


Բացված պատուհանում լրացրեք ձեր անձնական տվյալները: Եվ սեղմեք "Agree and Create Account" 

Անվտանգության նկատառումներից ելնելով մուտքագրեք ցացադրված կոդը:



Բացված պատուհանում, մուտքագրեք ձեր քարտի տվյալները, որով վճարելու եք ձեր գնումները: "Credit card number" բաժնում մուտքագրեք ձեր բանկային քարտի դիմացի կողմի 12 նիշանոց համառը, "CSC" բաժնում (որը նաև անվանում են CVV2) մուտքագրեք քարտի ետևի մասում գրված կոդի վերջի 3 նիշերը (American Express քարտերի համար վերջի 4 նիշերը), և "Expiration date" մասում գրեք քարտի պիտանելիության ժամկետը, որը գրված է քարտի դիմացի կողմում: Վերջում սեղմեք
"Continue":

Ձեր հաշիվը ակտիվացնելու համար, պետք է հաստատեք ձեր էլ-հասցեն: Մտեք ձեր Էլ-փոստը, որտեղ պետք է լինի նամակ PayPal-ից, որում գտնվող հղման միջոցով կարող եք ակտիվացնել ձեր հաշիվը: Եթե հղումը չի աշխատում կարող եք մտնել ձեր PayPal-ի հաշիվը և այնտեղ էկրանի աջ մասում սեղմել "Confirm email address",


որից հետո բացված պատուհանում՝ "Step 2" մասում,  գրեք ձեր էլ-փոստին եկած նամակում գտնվող 20 նիշանոց համարը "Confirmation number", այնուհետև "Step 3"-ում նորից գրեք PayPal ձեր հաշվի password-ը: Եթե նամակ չի եկել կարող եք նորից ուղարկել սեղմելով "request a new confirmation number" հղումը:

 Իսկ "Step 3"-ում պետք է մուտքագրեք ձեր PayPal հաշվի գաղտնաբառը:



Քարտի հաստատումը՝

 Քարտի հաստատումը կավելացնի ձեր  PayPal հաշվի հաշվի սահմանափակումները:

Քարտը հաստատելու համար, ձեր քարտից ժամանակավորապես հանվում է $1.95 (այս գումրը վերջիվերջո վերադառնում է ձեր քարտի վրա, կամ նստում ձեր հաշվի վրա): Ձեր քարտով կատարված գործարքները դիտելիս կտեսնեք մի գործարք, որում կլինի ինչ-որ քառանիշ թիվ , և CODE բառը, մոտավորապես այս տեսքով` 1234CODE, այս քառանիշ թիվը պետք է մուտքագրեք ձեր PayPal հաշվում մտնելով, "Confirm my debit or credit card" բաժինը,  որից հետո 24 ժամվա ընթացքում ձեզնից գանձած $1,95 կվերադառնա ձեր հաշվին: Այս քառանիշ թիվը կարելի նաև իմանալ զանգահարելով բանկ, կամ օգտվելով ինտերներ բանկինգի ծառայությունից: Պետք է դիտեք քարտով կատարված գործարքների բաժինը:


3 comments: